Մեր մասին

«ԻՖԷՊ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից և զբաղվում է հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված սարքավորումների, գործիքների , հումքի վաճառքով : Մեր սարքավորումների ամբողջ տեսականին  (ալյուրի մաղեր, խմորահունցեր, խմոր կտրող և ձևավորող  սարքավորումներ, սառնարաներ, հասունացման խցիկներ, վառարաններ, կտրող և փաթեթավորող սարքեր) մշտապես թարմացվում են և համալրվում նոր տեսականիով:
Ավելին

Հումք

<<ԻՖԷՊ>> ընկերությունը զբաղվում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի համար նախատեսված հումքի մատակարարմամբ: Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության ժամանակակից շուկան զարմացնում է իր հարստությամբ և տեսականու անընդհատ թարմացմամբ: Մեր ընկերությունը շարժվում է ժամանակին համընթաց և  փորձում է համապատասխանել որակի բոլոր չափանիշներին: Մենք առաջարկում ենք հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բնական և արհեստական հումքի ու սննդային հավելումների լայն տեսականի:
Ավելին

Սարքավորումներ

Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության գլխավոր նախապայմաններից են լավ բաղադրիչները և գործի մեծ հմտությունը: Խոսքը արտադրանքի համի, հոտի և տեսքի մասին է, երբ դրանք համատեղվում են: Ելնելով այս սկզբունքներից՝ Ձեզ ենք առաջարկում կարևորագույն բաղադրիչները՝ արտադրության համար նախատեսված ամենաորակյալ և ժամանակակից սարքավորումները:
Ավելին

Գործընկերներ

2011 թվականից IFEP ընկերությունը իրականացնում է սարքավորումների և բաղադրիչների մատակարարում Հայաստանում՝ հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության համար: Մենք համագործակցում ենք այս ոլորտի մի շարք առաջատար եվրոպական ընկերությունների հետ: Մեր հաճախորդների շարքում են ինչպես հասարակական սննդի խոշորագույն ձեռնարկություններ, այնպես էլ հացաբուլկեղենի և հրուշակեղենի գործարաններ և խանութներ, ինչպես օրինակ “ՍԱՍ Գրուպ”, “Նոր Զովք”, “Բելլա Իտալիա”, “Դոն Դանտես”, “Էլիտ Շանթ”, “Դան Դեսերտ”, “Սլադկոֆֆ”, “Ռոսսի” և այլք: Համագործակցությունը մեզ հետ հանդիսանում է Ձեր կայուն և բարձրորակ արտադրանքի երաշխիքը
Ավելին
Մեր լավագույն գործընկերները