Adventys ընկերությունը, որը հիմնադրվել է ավելի քան 20 տարի առաջ Բուրգունդիայի Սորես քաղաքում, հանդիսանում է ինդուկցիայի օգնությամբ սննդի պատրաստման/ջերմությունը պահպանող սարքավորումների և լուծումների ֆրանսիական առաջատար մշակող և արտադրող: Ժան-Լյուք Պերոն, ներկայիս գլխավոր գործադիր տնօրենը, ով ի սկզբանե աշխատել է ավտոմոբիլային ոլորտում, 2005թ․-ին որոշում է գնել Adventys ընկերությունը: Adventys-ը Եվրոպայում այն սակավաթիվ ընկերություններից մեկն է, որն ունի իր միաֆազ և եռաֆազ լարման ինդուկցիոն տեխնոլոգիան: Ավելի քան 20 տարի, Adventys-ը արտադրում է այդ տեխնոլոգիան ոչ միայն Adventys բրենդի, այլ նաև շատ գործընկերների համար: Ինդուկցիան դա ապահով տեխնոլոգիա է, որն առաջարկում է ավելի շատ առավելություններ, քան որևէ այլ տեխնոլոգիա․ այն խնայում է էներգիան, ժամանակը և գումարը` տիրապետելով յուրահատուկ ճկունության և ճշգրտության:
Ընկերությունը բաղկացած է 40 աշխատակիցներից, ովքեր աշխատում են տարբեր ծառայություններում.
– Էլեկտրոնային արհեստանոց
– Մետաղների արհեստանոց
– Հետազոտության և զարգացման բաժին (6 աշխատակից)
– Հավաքման գիծ
– Վաճառքի անձնակազմ
Կայքի հղում ՝ https://adventys.com/en/