Սկզբում հարկ է նշել,որ Callebaut–ը համաշխարհային Barry Callebaut բրենդի պրոդուկտներից մեկն է։ Barry Callebaut բրենդի մեջ ընդգրկված են նաև Cacao Barry,Van Houten,Chocovic,Sicao համաշխարհային ճանաչում ունեցող պրոդուկտները։
Callebaut–ն շոկոլադե ծածկույթի (կուվերտյուր) բելգիական արտադրող է: Շոկոլադե կուվերտյուրը դա շոկոլադ է` կակաոյի յուղի բարձր պարունակությամբ, որն օգտագործվում է գուրմանների և խոհարարների կողմից: Շատ մասնագետներ օգտագործում են Callebaut շոկոլադե կուվերտյուրը վերջինիս կիրառման հարմարավետության և բնորոշ համի համար, որը տասնամյակներ շարունակ մնում էր անփոփոխ:
Ընկերության շոկոլադի հիմնական տեսականին արտադրվում է Բելգիայում` կակաոյի հատիկներից մինչև շոկոլադ ավանդական բաղադրատոմսերով:
Callebaut-ն շարունակում է կիրառել ամբողջական հատիկների տապակման տեխնիկան, ինչպես դա անում էր ավելի քան 100 տարի առաջ: Այս մեթոդը օգնում է պահպանել բոլոր համային հատկությունները և բույրական յուղերը կակաոյի կճեպի մեջ, ինչն այնուհետև ամբողջությամբ հաղորդվում է շոկոլադին: Ներկայումս ամբողջական հատիկի տապակումը հաճախ օգտագործվում է արհեստավորների կողմից, ովքեր արտադրում են փոքր քանակությամբ շոկոլադներ: Callebaut-ն պահպանել է տապակման այս յուրօրինակ մեթոդը:
Կայքի հղումը՝ https://www.callebaut.com/en-OC