Sparta ընկերությունը հիմնադրվել է 1994-ի օգոստոսին՝ Ռուսաստանի տնտեսության զարգացման և ռուսական բիզնեսի ձևավորման ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում: Այսօր Sparta ընկերության զարգացման գերակա ուղղությունը հրուշակեղենի արդյունաբերության համար ապրանքների արտադրությունն է:
Շուկայում ակտիվ ներկայության 25-ամյա պատմության ընթացքում Sparta-ն դարձել է երկրի խոշորագույն ընկերություններից մեկը, որն ընդունակ է բավարարել մեր հաճախորդների ցանկություններն ու պահանջները: Մենք անընդհատ աշխատում ենք մեր տեսականու վրա, փորձում ենք հաշվի առնել նոր ուղղություններն ու մեր հաճախորդների կարիքները, մշակում ենք նոր բաղադրատոմսեր շաքարով խտացրած կաթի, հրուշակեղենի սերուցքով, հրուշակեղենի արդյունաբերության համար նախատեսված կրեմներով, որոնց օգտագործումն այսօր ավելի ու ավելի լայն տարածում է գտնում հրուշակագործների մոտ:
Մատակարարվող արտադրանքի որակը ըստ արժանվույն գնահատվեց երկրի հարյուրավոր ձեռնարկությունների կողմից` Սանկտ Պետերբուրգից մինչ Վլադիկավկազ, Կալինինգրադից մինչ Վլադիվոստոկ: Ինչպես նաև նրա սահմաններից դուրս` Կազախստանում, Հայաստանում, Ղըրղըզստանում, Բելառուսում, ԱՄՆ-ում և Ուզբեկստանում:
Այսօր «Սպարտա» ընկերությունն ունի 30 պաշտոնական ներկայացուցիչ, որոնց խնդիրն է բարձրորակ ծառայություններ մատուցել տարածաշրջանի ձեռնարկություններին:
Ընկերության հիմնական առավելություններն են.
- բարձրակարգ սարքավորումներ
- ընդարձակ պահեստային տարածքներ
- սեփական ավտոպարկ
- բարձրորակ անհատական ծառայության մատուցում. մանրամասն խորհրդատվություն, վարպետության դասեր տեխնոլոգիաների յուրացմամբ հետաքրքրվողների համար, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի:
Sparta-ի մատակարարները համաշխարհային ճանաչում ունեցող ինգրեդիենտ արտադրողներ են: Դրա շնորհիվ էլ մեր ընկերությունն արտադրում է եվրոպական որակի արտադրանք:
Կայքի հղումը՝ http://sparta.ru/