Մի քանի խոսք մեր մասին
Ավելի քանի 10 տարի լինելով շուկայում՝ IFEP ընկերությունը զբաղվում է հրուշակեղենի և հացի արտադրության համար անհրաժեշտ բարձրորակ և պրոֆեսիոնալ հումքի, HoReCa ոլորտի պարագաների և սարքավորումների ներմուծմամբ, մասնագիտական խորհրդակցությամբ և ապրանքատեսականու հետ կապված համալիր ծառայությունների իրականացմամբ։
2010 թվականին, զինվելով համառությամբ ու նպատակասլացությամբ, ընկերության հիմնադիրները կարողացան հաղթահարել կարծրատիպերը և ստեղծել բոլորովին նոր որակ և մշակույթ՝ խոհանոցային սարքավորումների, պարագաների և հումքի ներմուծման ոլորտում։
Մեր ապրանքատեսականին հեշտացնում է արտադրական պրոցեսը, հումքը հնարավորություն է տալիս իջեցնել ինքնարժեքը՝ միևնույն ժամանակ ունենալով բարձրորակ արտադրանք։ Պրոֆեսիոնալ պարագաներն ու սարքավորումներն արդյունավետ են դարձնում արտադրական գործընթացները՝ վստահություն ներշնչելով իրենց երկարակեցությամբ և բարձր որակով։
Բացի խորհրդատվությունից ու վաճառքից՝ մեր թիմն իրականացնում է տեխնոլոգիական, տեխնիկական և երաշխիքային սպասարկում՝ չեզոքացնելով հնարավոր բոլոր ռիսկերը։
Մեր նվաճումները
Տարեցտարի մենք սահմանում ենք նոր նշաձողեր՝ նվաճելով դրանք և կատարելագործելով մեր աշխատանքի որակը։
Համագործակցելով ճանաչված միջազգային բրենդների հետ՝ մենք ունենք պաշտոնական ներկայացուցչության սերտիֆիկատներ։
Ցուցաբերելով հաճախորդակենտրոն մոտեցում՝ մենք կարողացել ենք գրանցել բազմաթիվ հաջողություններ։
Թվերն ու ցուցանիշները խոսում են մեր փոխարեն։
1000+
հաճախորդներ
10+
տարիների փորձ
30
բրենդներ
126000+
առաքումներ
Մեր գաղափարախոսությունը
Մեր գաղափարախոսության կենտրոնում հաճախորդն է։ Մեզ համար առաջնային կարևորություն ունի հաճախորդի կարիքների բացահայտումը, գրագետ խորհրդատվությունը և նրա պահանջմունքների բավարարումը՝ շնորհիվ բարձրորակ սարքավորումների, մասնագիտական բարձրակարգ գիտելիքների և համալիր ու մանրամասն սպասարկման։
Արժևորելով մեր հաճախորդների գոհունակությունն ու գնահատականը՝ մենք կանգ չենք առնում ձեռքբերումների վրա, այլ փորձում ենք կատարելագործել ինքներս մեզ՝ հասնելով իսկական պրոֆեսիոնալիզմի բոլոր ուղղություններով։
Մենք որդեգրել ենք առանցքային արժեքներ, որոնք օգնում են ոչ միայն գործնական հարաբերություններում, այլ նաև անհատական շփումներում։ Ահա մեր հռչակված արժեհամակարգի երեք սյուները՝
- Ազնվություն
- Պարզություն
- Պարկեշտություն
Մենք հավատում ենք, որ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի դիմացինին օգտակար լինելու գաղափարը, և հավատարիմ ենք այդ մոտեցմանը՝ օգնելով մեր հաճախորդներին գտնել լավագույն լուծումները։